Ի՞նչ հոդվածով է վարույթ հարուցվել Բագրատ սրբազանին գաղտնալսելու սարք տեղադրելու դեպքով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու փորձի դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Նշենք` լրատվամիջոցները հայտնել էին, որ Բագրատ սրբազանի հյուրանոցային համարը գաղտնալսելու նպատակով փորձել են ստորին հարկի առաստաղը ծակել և լսող սարք տեղադրել։ Ավելի ուշ սրբազանի սենյակ են ժամանել ոստիկանները։ Համարից նրանց ուղեկցությամբ դուրս է եկել մի կին, որը Էլեն Աղասյանն է եղել։ Նա ժամանակին աշխատել է ՀՀ ՊՆ–ում, իսկ սոցցանցերում հայտնվել են նրա հին լուսանկարները՝ համազգեստով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պաշտպանական կառույցում Էլեն Աղասյանն այլևս չի աշխատում։ Սրբազանն էլ հայտնել է, որ ինքը շատ լավ է ճանաչում Էլենին և նրա ընտանիքին, մտերիմ է եղել։
«Այդ դեպքի առնչությամբ քաղաքացուց է հաղորդում ստացվել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (հոգեկան ներգործությունը) 1-ին մասի հատկանիշներով»,– ասել են դատախազությունից։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
«Այլևս նման բաներ թույլ չենք տալու». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկում կազմակերպել քաղաքապետարանի և Վերածնունդ թաղամասում կառուցապատող կ...
Աբովյանում տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Նռնակով կամ նռ...
Կիրանցում ստորագրահավաք է. 31 անձի անունից հայտարարություն տարածվեց
Կիրանցում ստորագրահավաք է, 31 անձի անունից քիչ առաջ հայտարարություն տարածվեց։ Հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...