Հեղեղի հետևանքով մահացածը իր 39-ամյակի օրն է մահացել․ նա 2 անչափահաս երեխա ուներ
Շնող գյուղի մոտ ջրհեղեցից մահացած Սարիբեկ Բալյանը Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղից էր, նա երկու անչափահաս երեխաների հայր էր։ Այս մասին NEWS.am-ին պատմել է Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննեսյանը։
Նա ասաց, որ Սարիբեկ Բալյանը մահացել է աշխատանքից տուն վերադառնալիս․ «Իր 39-ամյակի օրն է մահացել։ Մեքենայում 3 հոգով են եղել, երկուսը կարողացել են դուրս գալ, ինքը՝ ոչ»։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ասել է, որ վնասի չափը դեռևս չի գնահատվել, սակայն այն սարսափելի մեծ է։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
«Այլևս նման բաներ թույլ չենք տալու». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկում կազմակերպել քաղաքապետարանի և Վերածնունդ թաղամասում կառուցապատող կ...
Աբովյանում տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Նռնակով կամ նռ...
Կիրանցում ստորագրահավաք է. 31 անձի անունից հայտարարություն տարածվեց
Կիրանցում ստորագրահավաք է, 31 անձի անունից քիչ առաջ հայտարարություն տարածվեց։ Հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...