Այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար․ Խաչատրյան
«Մի իրականության մեջ՝ աղետ, զոհված և վիրավորված հայրենակիցներ Տավուշում, Լոռիում, երկրին և բազմաթիվ մարդկանց պատճառված խոշոր վնասներ, իսկ մի այլ իրականության մեջ՝ Տավուշի և հայրենիքի «փրկության» շարժման հայրենասիրության, հայրենիքի, միասնության, Աստծո, սրբության, փրկության, օրհնության, սրբազանության, իշխանափոխության մասին շոու-ակցիա, առավոտյան ժամերին փողոցները փակելով երկիրն առավելագույնս կաթվածահար անելու փորձեր»։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«ՀՀ սահմանադրությունը երշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անելը, բայց այդ իրավունքների իրացումը չպետք է զանգվածաբար խախտի նույն սահմանադրությամբ ամրագրված այլոց ( ՀՀ բնակիչների) իրավունքներն ու ազատությունները։Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար։Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը։ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու սահմանադրությամբ ամրագրված իրավունքները, ինչպես նաև` ՀՀ սահմանադրական կարգը ապահովելու համար իրավապահ համակարգը իրացնում և իրացնելու է օրենքով սահմանված լիազորությունները»- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...