Ձորագետի կիրճում վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը. Լոռու մարզպետի աշխատակազմ
Հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։ Այս մասին հայտնում է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը:
«Ստեփանավան և Տաշիր համայնքների հարգելի՛ բնակիչներ,
հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։
Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողականաշխատանքներ։
Նշենք, որ Ալավերդիում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել- տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:
Եվ ներկայումս Փրկարար ծառայությունն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։
Կա 2զոհ և 2 վիրավոր»,– գրում է լրատվամիջոցը։