Դեռ ջուրը չի իջել․ Ախթալայի համայնքապետը մանրամասնում է
Ախթալայի այն հատվածները, որտեղ տներն անցել են ջրի տակ, բնակիչները տարհանված են։ Այս մասին NEWS.am-ին պատմել է համայնքապետ Սևակ Սարգսյանը։
«Դեռ ջուրը չի իջել։ Այժմ այն բնակիչները, որոնց տները հայտնվել են ջրի մեջ, տարհանված են։ Մի հատ երկհարկանի բնակելի շենք է, երկու ընտանիք էր ապրում, դա անցել է ջրի տակ։ Տունը ջրի տակ է, նրանց տարհանել ենք։ Երկու հատ էլ առանձնատներ են։ Զոհեր ու վիրավորներ չունենք»,- նշել է համայնքապետը։ Նա ասել է, որ մոտ 15 բնակիչ է տարհանվել։
«Մարդիկ զգացել են, որ ջուրը բարձրանում է, դուրս են եկել։ Միայն 2-3-ին լոտկաներով ենք տարհանել։ Երկու մեքենա է մնացել ջրի տակ ու տները։ Առայժմ այսքանն ունենք։ Երկաթգիծը, կամուրջները կամ փլվել են կամ վնասված են»,- լրատվամիջոցին ասել է Սարգսյանը։
Հարցին՝ արդյո՞ք Ախթալայում էլեկտրաէներգիա կա, Սարգսյանն ասել է. «Տեղ կա կա, տեղ կա, չկա, երեկվա կայծակից անջատվել է լույսը, չենք կարողանում հասնել, սարքել, որովհետև Ախթալայի կամրջի վրայով պիտի անցնենք, կամուրջի վրայով էլ գետը գնում է, վրայով հնարավոր չէ անցնել»։
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ՆԳՆ ՓԾ-ն հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրապարակվել է աղետից փրկվածների նախնական թիվը․ կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Այս մասին հայ...
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղ...