Առավոտից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաները
Առավոտյան ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներ։ Ստիպելու ենք իշխանությանը հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը նաև նշեց․ «Եթե կառավարության ամառանոցների մոտ որեւէ պատճառով հնարավորություն չունենանք խոսելու, նախատեսել ենք ողջ ժամանակի համար, որքան պահանջված է, մեր գործողություններն իրականացնել»։
«Նաեւ ուզում եմ ասել, որ եթե մեր պահանջները չեն իրականանում, վաղը առավոտյան ժամը 8-ին անհնազանդության, բողոքի գործողություններով յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, պետք է ստիպենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ: Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության, բողոքի, ընդվզման, խաղաղ գործողություններով ստիպել ընդունելու ժողովրդի պահանջն ու իշխանությունը: Առավոտյան ժամը 8-ին ինձնից սկսած լինելու ենք հրապարակներում, եւ մեր այսպիսի բազմության առկայությամբ աշխատանքից ազատելու ենք բոլոր այն մարդկանց, որոնք սահմանափակել են, կեղեքել են մեր կյանքը»,-ասաց Սրբազանը:
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրած հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց` գնալու է կառավարական ամառանոց` հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ քիչ առաջ հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Հաղորդվեց նաև, որ Բագրատ Սրբազանը սառեցնում է հոգևոր ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ՆԳՆ ՓԾ-ն հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրապարակվել է աղետից փրկվածների նախնական թիվը․ կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Այս մասին հայ...
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղ...