ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է․ սպառնացել էր պայթեցնել բանկը․ մանրամասներ
Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։
Ոստիկանությունից հայտնում են՝ անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը, որն արդեն իսկ Հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է։
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։
Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը։
Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Բյուրեղավանի 50-ամյա բնակիչն ու կազմած փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Իրավապահների իրականացրած միջոցառումների շնորհիվ կատարվածի արդյունքում տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից
Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքս տվել եք քիչ չի, ասում եք՝ արի Երևա՞ն․ կիրանցեցին՝ Փաշինյանին
«Իմ հայրենիքը թող ինձ տան, հորս գերեզմանը կտա՞ս ինձ։ Հայրենիքս ես տալիս»։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախնական տվյալներով կա 1 զոհ. Մանրամասներ՝ Դեբեդի վարարումից
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակում սկսվել է Համազգային հանրահավաքը
Հանրապետության հրապարակում Համազգային հանրահավաքն սկսվեց զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական...