ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքս տվել եք քիչ չի, ասում եք՝ արի Երևա՞ն․ կիրանցեցին՝ Փաշինյանին
«Իմ հայրենիքը թող ինձ տան, հորս գերեզմանը կտա՞ս ինձ։ Հայրենիքս ես տալիս»։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց կիրանցեցին նրա հետ հանդիպման ժամանակ։
Սրան ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Հայրենիքը սկսում է այնտեղ, որտեղ սահմանն է, ցավդ տանեմ»։ Կիրանցեցին էլ պատասխանեց․ «Հայրենիքը սկսում է այնտեղ, որտեղ պապս տնկի է տնկել»։
Ապա Փաշինյանը նշեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի մմ չի տվել, իսկ կիրանցեցիներին ասաց գնան Երևան, հանդիպեն իրավաբանների հետ։
«Հայրենիքս տվել եք քիչ չի, ասում եք՝ արի Երևա՞ն։ Կյանքով է պատասխան տալու նա, ով իմ հայրենիքից մեկ սմ տա, խոստանում եմ»,- ասաց բնակիչներից մեկը։
Փաշինյանն էլ պատասխանեց․ «Համաձայն եմ, ով տվել է, պատասխան թող տա»։
Մանրամասները՝ տեսանյութում։ Տեսանյութը՝ լրագրող Անի Գևորգյանի էջից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից
Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախնական տվյալներով կա 1 զոհ. Մանրամասներ՝ Դեբեդի վարարումից
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սիսիանում արցունքաբեր գազ կիրառում քաղաքացիների նկատմամբ
Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Տավուշը հանուն հայրենիքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակում սկսվել է Համազգային հանրահավաքը
Հանրապետության հրապարակում Համազգային հանրահավաքն սկսվեց զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական...