Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել․ Փաշինյանը՝ Կիրանցում

Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։Ասել է Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչներից մեկի հետ զրույցում, որի ընթացքում ներկայացրել է 1976 թվականի քարտեզն ու բացատրել, որ այդ հիմքով է արվում…

Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։

Ասել է Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչներից մեկի հետ զրույցում, որի ընթացքում ներկայացրել է 1976 թվականի քարտեզն ու բացատրել, որ այդ հիմքով է արվում սահմանազատումը։ Կիրանցի բնակիչն ասել է, որ Փաշինյանը երդվել էր ԱԺ ամբիոնից։

«Սա իրավական հիմնավորված քարտեզն է, որով գծվել է Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Հայաստանի սահմանը»,- նշել է Փաշինյանը։

Կիրանցի բնակիչը հակադարձել է, որ եթե չի զիջվել, ապա ինչու՞ են մարդկանց փոխհատուցում տալից։

«Փոխհատուցում տալիս ենք, քանի որ մարդը մեղք չունի։ Եթե պարզվի, որ կա մեղք, ուրեմն պաշտոնյան է մեղավոր, որ մարդուն դրել է այդ վիճակի մեջ»,- ասել է Փաշինյանը։

Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ֆԲ իր էջում տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ այցելել է Կիրանցի նոր կառուցվող դպրոց, այնուհետեւ զրուցել կիրանցցիների հետ։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցիները չեն լացում, սխալ եք տեսել. բա Արցախից խի դուրս եկաք, մնայիք Արցախում. Տավուշի մարզային վարչության պետ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը Կիրանց մեկնող մշակութային գործիչներին հավաստիացնու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250