Նիկո՛լ Փաշինյան, քո խոփը քարի է կպել․ Բագրատ Սրբազան
Մարդը վախեցած է, դեռ ավելի է վախենալու, մտածում եմ՝ վախից բան չպատահի։
Լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով Շարժման համակիրների, Արցախի տարբեր քաղաքների ղեկավարների ձերբակալությունների մասին հարցին․
«Սա պարզապես իր վախերի դրսևորումն է։ Հալածում են, ռեպրեսիաներ են անում, որ մարդիկ վաղը չգան հանրահավաքի։ Երկրորդը՝ նաև գործարարներին են հալածում։ Այսօր պատվական մարդու, որը տարիներով ծառայել է պետությանը, ձերբակալել են։ Խոսքը Հայկ Շահնազարյանի մասին է։ Նա մեր աջակիցներից է, եզակի գործարարներից է, որ ինձ հետ է եղել միշտ, տարիներ շարունակ ծրագրեր է արել Արցախում։
Նիկո՛լ Փաշինյան, վերջին օրերն ես ապրում քո քաղաքական կյանքի, քո խոփը քարի է կպել։ Բոլոր առումներով պատասխանատվության առաջ ես կանգնելու։
Մեր օրակարգից մեկ միլիմետր չենք շեղվելու: Վաղը կգաք հանրահավաքի, այս ընթացքը պետք է վերջ ունենա»,-նշել է Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օր...
Երկիր օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արմեն Գրիգորյանին Արցախում տրված 070 կոդով անձնագիրը, որով նա նշանակվել է ԱԽՔ քարտուղար
Հաշվի առնելով 2023 թ. սեպտեմբերին արցախահայության բռնագաղթն ու դրանով պայմանավորված նոր իրողությունները, մասնավորապես, Ա...
Զելենսկին մեծ սխալ է թույլ տվել և Արևմուտքը չի ների նրան
Զելենսկին մեծ սխալ է թույլ տվել, և Արևմուտքը չի ների նրան: Վլադիմիր Զելենսկին, որն այս պահին ապօրինաբար է շարունակո...
Ամերիկան խրվել է մի ճահիճում, որտեղից չի կարող փախչել. Bloomberg
Սառը պատերազմ: Ամերիկան խրվել է մի ճահիճում, որտեղից չի կարող փախչելԱՄՆ-ն այլևս չի վերահսկում իրավիճակը, հայտնում է Bloo...