Քաղաքականություն

Էստոնիայի նախագահը հայտարարել Է՝ երկիրը մտադիր չէ փակել ՌԴ-ի հետ սահմանը

Էստոնիայի նախագահը հայտարարել Է՝ երկիրը մտադիր չէ փակել ՌԴ-ի հետ սահմանը
Սահմանամերձ Նարվա գետում նավարկության ուղիները զատելու համար նախատեսված լողախարիսխների անհետացմամբ պայմանավորված ճգնաժամը դեռևս պատճառ չէ Ռուսաստանի հետ սահմանը փակելու համար։ Այս մասին հայտարարել է…

Սահմանամերձ Նարվա գետում նավարկության ուղիները զատելու համար նախատեսված լողախարիսխների անհետացմամբ պայմանավորված ճգնաժամը դեռևս պատճառ չէ Ռուսաստանի հետ սահմանը փակելու համար։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։


«Ֆինլանդիան փակել է իր արևելյան սահմանը, սակայն էստոնա-ռուսական սահմանը, չնայած միջադեպերին, մնում է բաց», - նշել է նա։ 


Ըստ նրա՝ նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ հարազատներ ունեն սահմանի մյուս կողմում։ Այնուհանդերձ, հայտնել է նախագահը, անհրաժեշտության դեպքում էստոնական կողմը «շատ արագ կփակի Ռուսաստանի հետ սահմանը»։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250