Նիկոլ Փաշինյանի վրա անձրևանոց նետած կինը մեղավոր է ճանաչվել
Արարատի և Վայոց Ձորի մարզի իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Միքայել Գրիգորյանի, հրապարակել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում նախորդ տարվա ապրիլի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատավճիռը։
Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կինը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: ՀՀ ՔՕ 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվելու՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա, Նարինե Ասատրյանին պարտավորեցնելով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել ՀՀ տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
Դատարանը որոշել է նաև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ Նարինե Ասատրյանի անձնական խուզարկությամբ վերացված բալագույն անձրևանոցը, ոչնչացնել:
Ըստ մեղադրանքի՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը նետելով նրա ուղղությամբ։
Նարինե Ասատրյանն Արցախից տեղահանված է։ Նա ընտանիքի հետ 2000-ականներից վերաբնակեցվել է Բերձորում։ Ընտանիքը Բերձորից չի հեռացել մինչեւ երբ Բերձորը վերջնականապես հանձնվեց ադրբեջանական վերահսկողությանը։ Նարինեն 7 երեխաների եւ ամուսնու հետ վարձով է բնակվում Մալիշկա գյուղում։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Աբովյանում տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Նռնակով կամ նռ...
Կիրանցում ստորագրահավաք է. 31 անձի անունից հայտարարություն տարածվեց
Կիրանցում ստորագրահավաք է, 31 անձի անունից քիչ առաջ հայտարարություն տարածվեց։ Հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Լրացումներ և փոփոխություններ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում
Կառավարությունը հաստատել է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման...