Պուտինը թույլ է տվել ՌԴ-ում օգտագործել ԱՄՆ-ի ունեցվածքը՝ վնասը փոխհատուցելու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի անբարյացակամ գործողություններից Ռուսաստանին և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին հասցված վնասի փոխհատուցման կարգի մասին։ Փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։
Համաձայն հրամանագրի՝ ռուսական դատարաններն իրավունք կունենան օգտագործել ԱՄՆ-ի սեփականությունը Ռուսաստանում՝ փոխհատուցելու ռուսական ակտիվների առգրավումից առաջացած վնասները։ Խոսքը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ամերիկյան շարժական և անշարժ գույքի, ԱՄՆ ընկերությունների և քաղաքացիների, ինչպես նաև նրանց պատկանող արժեթղթերի, ռուսական ընկերությունների կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի և ԱՄՆ այլ սեփականության իրավունքի մասին է։
Փաստաթուղթը ենթադրում է, որ օտարերկրյա ներդրումների վերահսկողության պետական հանձնաժողովը կկարողանա դատարան ուղարկել գույքի ցանկ, որը «հաշվի առնելով համաչափության սկզբունքը կարող է օգտագործվել» փոխհատուցման համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրան-Հայաստան հարաբերություններում կան հակառակորդներ. Խամենեին՝ Փաշինյանին
ԻրանիԻսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդ...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...