Ոչ մեկը իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը տոլմա կերան, բայց եկեղեցու պատին գրում են. Փաշինյան
Երբ ասում են պետական ու սեփական գույք, դա անմիջականորեն ազդում է երեխաների վրա։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական գույքի օգտագործմանը։
«Երեխաները, միշտ չէ, որ դպրոցի ծորակին վերաբերում են այնպես, ինչպես իրենց տան ծորակին են վերաբերում։ Օրինակ, ոչ մեկ իրենց տան աթոռին իր անունը դանակով չի գրում, ես չգիտեմ այդպիսի դեպք, բայց տասնյակ դպրոցներում ու համալսարաններում տարբեր անուններ ենք տեսնում։
Այդ նույնը տեսնում ենք եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների պատերին։ Ոչ մեկ իր տան դռան վրա չի գրում այս ինչն ու այնինչը 2016 թվականի ապրիլի 8-ին այստեղ տոլմա կերան, բայց եկեղեցու պատերին գրում են։
Ծիծաղում ենք, բայց սա վարվելակերպ է, մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, պետք է հետազոտություն անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրան-Հայաստան հարաբերություններում կան հակառակորդներ. Խամենեին՝ Փաշինյանին
ԻրանիԻսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդ...
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը. Գառնիկ Դանիելյան
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...