Ոչ մեկ իր տան պատին չի գրում, որ 2016-ի ապրիլի 8-ին այսինչն ու այնինչը տոլմա կերան, բայց եկեղեցու պատին գրում են. Փաշինյան
Այն, ինչը պետական է՝ մենք այլ կեպ ենք ընկալում, այն, ինչը սեփական է՝ այլ կերպ ենք ընկալում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա ամենուր է, նայում ես, ասում ես՝ սա պետական է, հետո նայում ես, ասում՝ հա՜, սա սեփական է, սա ակնհայտ փաստ է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ երեխաները միշտ չէ, որ դպրոցի ծորակին վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեն իրենց տան ծորակին։
«Ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, որ մեկը դանակով իր անունը սեղանի կամ աթոռի վրա գրել է, բայց տասնյակ դպրոցներում ու համալսարաններում տասնյակ անուններ ենք տեսնում, հետաքրքիր է, էլի, օրինակ, ձեր տանը ինչո՞ւ չես գրում, եթե դրա մեջ խորը իմաստ կա»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ոչ մեկ իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը 2016 թվականի ապրիլի 8-ին տոլմա կերան, բայց, չգիտես՝ ինչու, եկեղեցու կամ որևէ այլ բանի վրա գրում են։
«Ծիծաղում ենք, բայց սա վարվելակերպ է, մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, պետք է հետազոտություն անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի եկեղեցու հարկեր վճարելու վերաբերյալ հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել...
Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետը․ կալանավորելու միջնորդությունը քննվելու է այսօր
Փաստաբան Վահե Եփրիկյանը տեղեկացրեց, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու միջնորդությունը քննվելու է «Աջափ...