Իսրայելը վերանայում է Պաղեստինը ճանաչած երկրների նկատմամբ հետագա դիվանագիտական քայլերը․ CNN
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը վերանայում է Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի նկատմամբ հետագա դիվանագիտական քայլերը այն բանից հետո, երբ այդ երկրները որոշել են ճանաչել Պաղեստինի անկախությունը: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հեռուստաալիքի զրուցակցի տվյալներով՝ հնարավոր քայլերից մեկը պաշտոնատար անձանց այցերի չեղարկումն է Իսրայել և երեք երկրների դիվանագետների այցագրերի հետկանչումը: Նման միջոցը կսահմանափակի Հորդանան գետի Արևմտյան ափի շրջաններ այցելելու հնարավորությունը, որոնք գտնվում են պաղեստինյան ինքնավարության վերահսկողության տակ։
Բացի այդ, Իսրայելը կարող է դիմել ԱՄՆ-ին դիվանագիտական աջակցության համար՝ իրենց որոշման պատճառով Նորվեգիայից, Իռլանդիայից և Իսպանիայից բացատրություններ ստանալու նպատակով: Ինչպես նաև հրեական պետությունը կարող է խնդրել Վաշինգտոնին համոզել այլ երկրներին չհետևել Պաղեստինի ճանաչման օրինակին։
Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 22-ին Նորվեգիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստին պետության անկախությունը: Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից: Նորվեգիայից հետո Պաղեստինի անկախությունը ճանաչել են Իռլանդիան և Իսպանիան։
Այս ֆոնին Իսրայելը հետ է կանչել Նորվեգիայում և Իռլանդիայում իր դեսպաններին հետագա խորհրդակցությունների համար և նման միջոցներով սպառնացել Իսպանիային:
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ․ մանրամասներ
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հ...
ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Բլինքեն
Միացյալ Նահանգները վերանայում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ ա...
Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել․ «ՀԺ»
Ըստ տարածվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Այս...