Իլոն Մասկը դեմ է, որ չինական էլեկտրամոբիլների համար մաքսատուրք սահմանվի
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ի հիմնադիր, միլիարդատեր գյուտարար Իլոն Մասկը հինգշաբթի Փարիզում տեխնոլոգիական ներդրողներին հայտարարել է, որ դեմ է չինական էլեկտրական մեքենաների համար մաքսատուրքերին, որոնք կոչված են խթանելու ԱՄՆ-ում արտադրությունը: Ըստ Reuters-ի՝ Մասկը շեշտել է, որ հավանություն չի տալիս շուկան խեղաթյուրող միջոցներին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ նոր մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրական մեքենաների և մարտկոցների ներմուծման համար։
«Ոչ Tesla-ն, ոչ ես չէինք խնդրել մտցնելու այդ սակագները, իրականում զարմացա, երբ դրա մասին հայտարարվեցին: Այն, ինչը խոչընդոտում է ազատ փոխանակմանը կամ աղավաղում է շուկան, լավ չի»,- հայտարարել է Մասկը: Ըստ նրա՝ Tesla-ն «բավականին հաջողությամբ մրցակցում է չինական շուկայում:
«Ես մաքսատուրքերի բացակայության կողմնակից եմ»,- հավելել է նա։ Մասկը տեսակապով խոսել է Փարիզում անցկացվող Viva Technology ամենամյա համաժողովի շրջանակում: Համաժողովում ելլույթեն ունեցել նաև առաջատար տեխնիկական ղեկավարներն ու քաղաքական գործիչները, նրանց թվում՝ Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը և ԱՄՆ կլիմայական հարցերով նախկին բանագնաց Ջոն Քերին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռ...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...