Չինաստանը պատասխանել է Ռուսաստանին զենք մատակարարելու Բրիտանիայի մեղադրանքներին
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է բրիտանացի քաղաքական գործիչների կողմից երկրի դեմ ուղղված «անհիմն և անպատասխանատու զրպարտչական հայտարարությունները»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, որը մեջբերում է China News գործակալությունը։
«Հարկ է նշել, որ ուկրաինական հարցում կրակի վրա յուղ է լցնում ոչ թե Չինաստանը, այլ Մեծ Բրիտանիան։ Տեղեկություններ կան, որ երկու տարի առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ էին հակամարտությունը դադարեցնելու համաձայնության գալուն։ Հենց Մեծ Բրիտանիայի և մյուս կողմերի հակազդեցության պատճառով է, որ հակամարտությունը շարունակվում է մինչ օրս»,- ընդգծել է նա։
Վենբինը նշել է, որ «Չինաստանին արատավորելը չի փոխի Մեծ Բրիտանիայի պասիվ դիրքորոշումը ուկրաինական հարցում և չի լուծի այն սուր խնդիրները, որոնք առկա են Մեծ Բրիտանիայի ներսում»։ «Չինաստանը միշտ կանգնած է եղել խաղաղության և երկխոսության կողքին և կշարունակի հավատարիմ մնալ խաղաղությանն ու բանակցություններին խթանելուն և դեմ է կրակի վրա յուղ լցնելուն», - եզրափակել է նա:
Նախօրեին՝ մայիսի 22-ին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը, վկայակոչելով բրիտանական և ամերիկյան հետախուզությունները, ասել էր, որ «մահաբեր օգնությունն» իբր «արդեն մատակարարվում է կամ կմատակարարվի Չինաստանից Ռուսաստան, իսկ այնտեղից՝ Ուկրաինա» (մեջբերումը՝ Reuters): Նա մանրամասներ չհայտնեց։
Նմանատիպ հոդվածներ
Իրան-Հայաստան հարաբերություններում կան հակառակորդներ. Խամենեին՝ Փաշինյանին
ԻրանիԻսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդ...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...