ԱՆԻՖ-ը կլուծարվի
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) կլուծարվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Մինչ այդ, ընկերության կառավարումը կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Ֆոնդը լուծարելու մասին որոշումը կայացվել է դեռ 2024 թվականի մարտի 14-ին՝ վարչապետի գլխավորությամբ։ Նախագծի հիմնավորման մեջ, սակայն, նշված չէ, թե ինչու են որոշել լուծարել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։
Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ։ Ընկերության՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, հիմա, սակայն, բաժնետոմսերի կառավարումը կհանձնվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ազատություն»-ը գրել էր՝ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրություններ է արել ԱՆԻՖ-ում՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդ ընկերությունում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել։ Նշվում էր, որ Պետական հետաքրքրությունների ֆոնդը 2019-ին Կառավարության կողմից հիմնադրված փակ բաժնետիրական ընկերություն է։ Վերջին տարիներին այն նախ եղել է Կառավարության, ապա Էկոնոմիկայի նախարարության կազմում։ Դրա նպատակը օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, արտահանման աճի խթանումը և հայաստանյան նախագծերում ներդրումներ անելը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի եկեղեցու հարկեր վճարելու վերաբերյալ հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել, որտեղ, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ղեկավարությանը մեղադրել...
Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետը․ կալանավորելու միջնորդությունը քննվելու է այսօր
Փաստաբան Վահե Եփրիկյանը տեղեկացրեց, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու միջնորդությունը քննվելու է «Աջափ...