Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Ռայիսիի մահը դիվերսիա է. թուրք քաղաքական գործիչ
Թուրքական ձախակողմյան Vatan կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կոչ է արել չզարմանալ, եթե Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառ դարձած ավիավթարը դիվերսիա լինի։ Այս մասին գրում է Aydınlık թերթը, փոխանցում է РИА Новости-ն։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը վստահում է իրանական պետության պնդումներին, թե դա պատահականություն է եղել։
«Ինձ թվում է նաև, որ սա դժբախտ պատահար է, բայց զարմանալի չի լինի, եթե պարզվիք սպանություն է», - ընդգծել է Փերինչեքը։
Նա նշել է, որ իրանական պետությունը «ամերիկյան իմպերիալիզմի և իսրայելական սիոնիզմի» դեմ պայքարող առաջատար երկրներից է։
«Եվ հենց այս երկիրն է դառնալու նման սպանությունների թիրախ»,- հավելել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ թուրքական Aydınlık թերթի սյունակագիր Իսմեթ Օզչելիքն ասել էր, որ Ռաիսիի մահը չի ազդի Իրանի արտաքին քաղաքականության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հան...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...