ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին. Սունակ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 4-ին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
Մայիսի 22-ին ելույթ ունենալով Լոնդոնում՝ իր նստավայրի դիմաց՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ եկել է ժամանակը, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը որոշի, թե արդյոք ցանկանում է «հիմնվել ձեռք բերված առաջընթացի վրա, թե ռիսկի դիմել՝ կրկին հայտնվելով սկզբում»։
«Այսօր ավելի վաղ Նորին Մեծություն Թագավորի (Խմբ.՝ Չարլզ III–ի) հետ զրույցում ես խնդրեցի ցրել խորհրդարանը։ Թագավորը բավարարել է այս խնդրանքը, և մենք հուլիսի 4-ին կունենանք համընդհանուր ընտրություններ»,- Սունակի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Sky News-ը հայտնել էր, որ Սունակը մտադիր է հուլիսի 4-ին նշանակել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես. Բագրատ Սրբազան
Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հան...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...