Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն
Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն, որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 28-ից:
«Նորվեգիայի կառավարությունը որոշել է, որ Նորվեգիան ճանաչում Է Պաղեստինը որպես պետություն», - ասվում է Նորվեգիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է, որ պաղեստինյան պետության պաշտոնական ճանաչումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն և արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն մամուլի ասուլիսին պնդել են, որ Պաղեստինի պետության ճանաչումը անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար։
«Երբ մենք ճանաչենք Պաղեստինը, կկարողանանք ավելի վճռականորեն խրախուսել այլ երկրներին՝ աջակցել պաղեստինյան պետության կառուցմանը, և կկարողանանք Պաղեստինյան պետությանը պատասխանատվության ենթարկել», - նշել է Ստերեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական երեք երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան և Իսպանիան, մտադիր են այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին
Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրա...
Եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի. Ալեն Սիմոնյան
Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ: Կարծում եմ, որ նաև եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հար...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի մամ...