Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում. «Ազատության»
«Ազատության» տեղեկություններով՝ գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, որոնք բնակիչների խոսքով, ըստ էության, փոխհատուցման և գույքից հրաժարվելու մասին են:
Թե ի՞նչ ձևակերպումներով են այս դիմումները, իրավական ի՞նչ հիմքեր ունեն, այս պահին հայտնի չէ։ Պաշտոնական պարզաբանում փոխհատուցման վերաբերյալ դեռ չկա։
Փոխհատուցման վերաբերյալ խոսակցությունները Կիրանցում ակտիվացել են երեկվանից։
Գուղացիների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում սահմանի ան կողմը: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունը է կորցնում:
Պաշտոնապես առայժմ այդ մասին չի հաղորդվում, մինչ այս պահը հայտնի չէ՝ ինչ չափի փոխհատուցում են տրամադրելու քաղաքացիներին ու ինչպես:
Բնակիչների խոսքով՝ առաջին հերթին տներ, շինություններ կորցնող քաղաքացիների գույքն են փոխհատուցելու, այդպիսի 4 շինություն կա, ինչպես ավելի վաղ հայտարարել էին կառավարությունից: Երկու տոն կա, ընդ որում, մեկը կառավարությունը որպես կացարան է ներկայացնում և 2 այլ շինություն:
Լրատվականի՝ իրավաբանական օգնություն ստանո՞ւմ են, դիմե՞լ են որևէ փաստաբանի, կիրանցցիները պատասխանեցին՝ նման բան չի եղել, սակայն նշում էին, որ այդպիսի օգնությունն այս պահին շատ տեղին կլիներ:
Գյուղացիներից մեկը, որը նկարահանվել չցանկացավ, պատմեց, որ այն կողմ անցնող իր հողակտորից խողովակներ է կտրելու ու բերել իր մեկ այլ հողատարծք, որը մնում է Հայաստանի տարածքում:
Քիչ առաջ տնակներ բերվեցին Կիրանց, սրանք, ըստ էության, հայ սահմանապահների համար են: Թե որտե՞ղ են դրանք տեղադրվելու, դեռ չեն ասում:
Կիրանց տանող ճանապարհն արդեն 4-րդ օրն է՝ փակ է: