Պատահարներ

Գեղարքունիքում ավտոմեքենան դուրս է եկել փողոցի երթևելի մասից` հայտնվելով անտառում. կա տուժած

Gohar Vardanyan 1 րոպե 148 դիտում
Գեղարքունիքում ավտոմեքենան դուրս է եկել փողոցի երթևելի մասից` հայտնվելով անտառում. կա տուժած

Մայիսի 21-ին, ժամը 21:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1962 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել անտառում. կա տուժած։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից