Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա. Էդմոն Մարուքյան
Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր առաջնորդած շարժման միջոցով չի կարող նախկին ռեժիմների վերադարձի որևէ փորձ լինել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Նա ոչ թե դա պետք է հստակ արձանագրի, այլ պետք է ցույց տա։ Միջազգային չափանիշ կա չէ՞, որ ասում է` դատավորը պետք է լինի անկախ, նա նաև պետք է երևա անկախ։ Նույն բանը ես ասել եմ սրբազանին։ Եթե մեր խորհուրդները, մեր մոտեցումները հաշվի առնվեն, շարժումը կունենա ավելի մեծ աջակցություն ժողովրդի կողմից։ Եթե ոչ, ապա` կապրենք կտեսնենք»,–ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան, որտեղ մայիսի 9-ին մեծ հանրահավաք անցկացվեց։ Հաջորդ օրվանից Բագրատ սրբազանի կոչով պարբերաբար անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Այս ամենի ֆոնին հաճախ կարծիքներ են հնչում, թե շարժման հետևում կանգնած են ՀՀ նախկին իշխանությունները։
Նմանատիպ հոդվածներ
Իրան-Հայաստան հարաբերություններում կան հակառակորդներ. Խամենեին՝ Փաշինյանին
ԻրանիԻսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդ...
Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրա...
Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նվազեցնում է «քցելու» հնարավորությունը։...
ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք...