Այդ թեման, չգիտես ինչու, հետաքրքիր չի եղել եկեղեցու համար․ Նիկոլ Փաշինյան
Ես հիշում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի հայցապահանջներ ներկայացրել էր և ներկայացնում էր, և ամենևին չեմ զարմանա, եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա արձագանքեց ՔՊ-ական պատգամավորի հարցին, թե Հայ Առաքելական եկեղեցին «ՀՀ-ից պահանջում է 5 գյուղ»։
«Սա բավականին խոսուն փաստ է։ Ժամանակին ես առաջարկել եմ, որպեսզի կառավարությունը և Հայ Առաքելական եկեղեցին համատեղ նախագիծ անեն և իրականացնեն փլուզվող պատմամշակութային հուշարձանների պահպանման աշխատանքները։
Այդ թեման, չգիտես ինչու, հետաքրքիր չի եղել եկեղեցու համար։ Ենթադրում եմ՝ դրա համար կա մի ֆունդամենտալ պատճառ. ինչպես կառավարության կողմից արված ներդրումները, այնպես էլ եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ և հաշվետվողական, իսկ դա գործնականում միշտ չէ, որ հնարավոր է լինում»,- ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ բացեց դեպի Ստեփանակերտ․ Զախարովա
Հիշո՞ւմ եք, նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի մամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ․ մանրամասներ
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հ...
ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Բլինքեն
Միացյալ Նահանգները վերանայում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ ա...