ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք դրանով ձեր վախերն եք ընդամենը բացահայտում». Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իշխանություններին կոչ է արել հետևել իրենց բառապաշարին․ «Փորձում են վիրավորանքներ հասցնելով իբր նսեմացնել շարժումը։ Դուք դրանով ձեր վախերն եք ընդամենը բացահայտում, ի ցույց դնում»,- ասել է նա։
Ըստ Մինասյանի՝ իշխանություններն օգտագործում են «սահմանի վերարտադրություն» հասկացությունը. «Բացեք, տեսեք՝ որևէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞»։
Արձագանքելով Մինասյանի ելույթին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Պարոն Մինասյան, Դուք պնդում եք, որ Հայաստանը որևէ սահման չունի՞։ Մենք ինչ-որ սահմանով անկախացել ենք, չէ՞։ Դուք՝ երկրորդ խմբակցության քարտուղարը, հայտարարում եք, թե Հայաստանը սահման չունի։ Հիմա որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է՝ սահման չկա, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց. իրավիճակը լարված է
Ոստիկանությունը արգելում է Հայաստան խմբակցության պատգամավորների մուտքը Կիրանց: Պատգամավորների խմբում են խմբակցության ղեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները շրջանցիկ արահետներով փորձում են անցնել Կիրանց
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը, որոնց ոստիկանները չթույլատրեցին գնալ Կիրանց, սըտիպված եղան դաշտամիջյա...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կիրանցում. բնակիչները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ իրականացնել
Առավոտյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղում։ Կիրանցեցի Խանում Թամրազյանը, որի տան մի հատվածը սահմանազ...