ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի հիշատակը
ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված ԻԻՀ նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ՝ «Սպիտակցի Հայկոյի» որդու ձերբակալությունից
2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Փաշինյանը ժամանել է Թեհրան։ Իրանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջումների մասին խոսակցությունները համարում եմ կատարելապես անընդունելի․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զիջումների մասին խոսակցությունները համարում է կատարելապես անընդունելի։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո կադրեր է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռ...