ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջումների մասին խոսակցությունները համարում եմ կատարելապես անընդունելի․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զիջումների մասին խոսակցությունները համարում է կատարելապես անընդունելի։
«Եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, դա զիջում անվանելը առնվազն տրամաբանական չէ, ես դա կհամարեի հաջողություն, որովհետև Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բանակցային եղանակով վերարտադրում է սահման ու դնում է ՀՀ պետականության, ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է սկզբունքը:
«Ուզում եմ ընդգծել, որ սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին, ՀՀ ինքնիշան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ սահմանազատաման գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ:
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր որոշումներն անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրված որոշումները հիմնավորված, ես որևէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ՝ «Սպիտակցի Հայկոյի» որդու ձերբակալությունից
2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Փաշինյանը ժամանել է Թեհրան։ Իրանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո կադրեր է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը արտակարգ վայրէջքից հետո տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը սառեցնում է հոգևոր ծառայությունը
Անկեղծորեն ասած, այս պահին չգիտեմ նույնիսկ ինչ ասել, չգիտեմ Տերը ինչու բերեց հասցրեց այս հանգրվանին, գիտեք, որ առաջին օր...