Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում են ԱԺ քառօրյա նիստերը:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաեւ Սահմանադրական դատավորի ընտրության հարցն է ընդգրկված, որը դեռ նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ:
Նշենք, որ դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ ընդդիմադիր պատգամավորների մի մասն այս օրերին Կիրանցում է, բայց նրանց մյուս մասը, որոնք Երեւանում են, կմասնակցեն նիստերին:
Ավելին՝ ինչպես մեզ ընդդիմադիր պատգամավորները փոխանցեցին, պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
ՀՐԱՏԱՊ. Փրկարարները գտել են կործանված ուղղաթիռը. Press TV
Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, հայտնում է Press TV-ն։ Ավելի վաղ Իրանի նախագահի ուղղաթիռից ե...
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլ...
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...