Կիրանցում, Ոսկեպարում ու մյուս գյուղերում 2026-ի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պարտադիր չէ, որ ՔՊ պատգամավորները գնան ու Կիրանցում շոու անեն։
«Պարտադիր չէ, որ գնան, վիդեո նկարեն ու ցույց տան»,- լրագրողներին ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ ամենաառաջինը վարչապետն է գնացել Կիրանց։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները գնում են, «բզբզում են ու մարդկանց հույզերի վրա են խաղում»։
«Որ ասում եք մարդիկ իրենց տներից դուրս կգան՝ խոսքը գնում է մեկ տան ու մեկ տնակի մասին, որը բնակելի է, պետությունը շատ ավելի շատ ձևով այդ մարդկանց կփոխհատուցի, պարտադիր չէ, որ ՔՊ-ական պատգամավորները գնան, շոու անեն»,- ասաց Սիմոնյանը։
Նա վստահեցրեց, թե Հայաստանը որևիցե մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու։
«Որևիցե մեկը թող դրանում չկասկածի»,- հավելեց Սիմոնյանը։
Նա հայտարարեց, թե Կիրանցում, Ոսկեպարում ու մյուս գյուղերում 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Կարծես՝ ուրվականների գյուղ լիներ, կյանքումս այսպես չէի տեսել Կիրանցը․ Բագրատ Սրբազանը վերադարձավ գյուղից
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քիչ առաջ վերադարձավ Կիրանց գյուղից։ Ն...
Բագրատ Սրբազանը օրը կամփոփի վաղը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը օրը կամփոփի վաղը՝ Աննա եկեղեցու բակու...