Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին՝ հավելելով, որ հունիսի 28-ը կարելի է համարել 14-րդ նախագահական ընտրությունների օրը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության պահապանների խորհրդին առաջարկվել է, որ թեկնածուների գրանցումը սկսվի մայիսի 28-ից։
Ըստ աղբյուրի՝ Իրանում Սահմանադրության պահապանների խորհուրդը, բացի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների սահմանադրական համապատասխանությունը վերլուծելուց, պատասխանատու է ընտրություններում թեկնածուների հաստատման համար։ Այն նաև հաստատում է պետական գլխավոր պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահի:
Իրանում արտահերթ նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն՝ կապված մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան հետ։
Վթարի հետևանքով զոհվել են նաև Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետը, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամը և նախագահի պահակախմբի ղեկավարը, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմը։
Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։
Նմանատիպ հոդվածներ
Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրա...
Կիրանցում 3 սյուն է տեղադրվել
Կիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ...
Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նվազեցնում է «քցելու» հնարավորությունը։...
ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք...