Կիրանցում 3 սյուն է տեղադրվել
Կիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:
Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ, «Ազատությանը» հաջողվել է այլընտրանքային ճանապարհով, սարերի միջով հասել գյուղ։
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:
Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք...
Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրա...
Ոստիկանության Տավուշի բաժնի պետը պարզաբանում է տվել Կիրանցում տիրող իրավիճակին
ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում, այսինքն ելնելով օպերատիվ իրավիճա...
Կիրանցում չգրանցված քաղաքացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակված է. ԱԱԾ պարզաբանում
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրակ...