Հերթական հնարավորությունը, ցավոք, բաց է թողնվել․ Զախարովա
Տիեզերական տարածության մեջ սպառազինությունների մրցավազքը կանխելու ևս մեկ հնարավորություն բաց է թողնվել Վաշինգտոնի մեղքով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի կողմից Չինաստանի համահեղինակությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացված բանաձեւի նախագծի քվեարկության արդյունքները հիասթափություն են առաջացնում։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, չնայած մեր ձեռնարկած բոլոր քայլերին՝ հաշվի առնելու իրենց առաջարկները (այդ թվում՝ համապատասխան ամերիկա-ճապոնական բանաձևի նախագծի մշակումները), «դեմ» են հանդես եկել մեր կառուցողական, համապարփակ ընդգրկվածություն ունեցող նախաձեռնությանը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեղքով տիեզերական տարածության մեջ սպառազինությունների մրցավազքի կանխարգելումն ապահովելու հերթական հնարավորությունը, ցավոք, բաց է թողնվել», - նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ը հերթական անգամ ցույց է տվել «տիեզերական ոլորտում իրական առաջնահերթությունները, որոնք ուղղված են ոչ թե տիեզերքը ցանկացած տեսակի զենքից զերծ պահելուն, այլ տիեզերական տարածության մեջ զենքի տեղակայմանը եւ ռազմական առճակատման թատերաբեմ դարձնելուն»:
Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխմանն ուղղված մի քանի հիմնարար նախաձեռնությունների հեղինակ, կշարունակի իր ներդրումն ունենալ ցանկացած տեսակի զենքից ազատ տարածության պահպանման եւ լարվածության ու զինված դիմակայության եւս մեկ ոլորտի վերածվելու կանխման գործում:
«Այսուհետ ևս հետևողականորեն հանդես ենք գալու հօգուտ այն բանի, որ տիեզերական տարածության յուրացումն իրականացվի բացառապես խաղաղ նպատակներով, ի շահ ողջ մարդկության և իրավահավասար հիմունքներով», - հավելել Է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե ուղղաթիռի կործանման օրը նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախ...
«Դպրոցն էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...