Եթե անգամ ընդդիմությունը մանդատները վայր դնի, արտահերթ ընտրություններ չեն լինի. Ալեքսանյան
Եթե անգամ ՀՀ ազգային ժողովի ընդդիմությունը մանդատները վայր դնի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի լուծի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Վարչապետի իմպիչմենտի գործընթացի մասին միայն հայտարարություններ են անում, հլը թող սկսեն, ես այդ հայտարարություններին հումորով եմ վերաբերվում։ Այդ գործընթացն ակնհայտորեն չեն կարողանում սկսել , իսկ սկսելու պարագայում էլ միանշանակ դատապարտված է ձախողման»,–ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու ընթացակարգը սկսելու համար հարկավոր է ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին և ձևաթուղթը վերցնելուց 24 ժամվա ընթացքում հավաքել 36 ստորագրություն. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն 35 պատգամավոր, ևս մեկին կա՛մ պետք է «հավաքագրել» իշխող ուժից, կա՛մ ստանալ միակ անկախ պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի աջակցությունը։ Ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է նվազագույնը 54 ձայն, այսինքն՝ ընդդիմությունը պետք է լրացուցիչ 18 պատգամավորի աջակցություն ստանա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...
Կարծես՝ ուրվականների գյուղ լիներ, կյանքումս այսպես չէի տեսել Կիրանցը․ Բագրատ Սրբազանը վերադարձավ գյուղից
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քիչ առաջ վերադարձավ Կիրանց գյուղից։ Ն...
Բագրատ Սրբազանը օրը կամփոփի վաղը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը օրը կամփոփի վաղը՝ Աննա եկեղեցու բակու...