Դուք քաղաքական հեթանոս եք․ ձեր վեղարով առաջնորդը սուտ էր տարածել․ Կոնջորյան
Մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ, և այդ ստախոսության լաբորատոր նմուշը քիչ առաջ այստեղ արտահայտվեց: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Մի քանի օր առաջ ձեր վեղարով առաջնորդը սուտ էր տարածել, որ Ալիևը ինչ-որ մի երգի ներքո շրջում է Շուշիով, և էլի ձեր առաջնորդը, երեկ հայտարարեց, որ ինքը սխալվել է, արձանագրեց, որ ինքը սուտ տեղեկություն է տարածել: Հիմա ձեր պատգամավորը, որ թուր կեծակինով ասեց ու գնաց, եկավ ձեր առաջնորդի հերքած սուտը կրկին այս ամբիոնից տարածեց, և հետո խոսում եք սրբությունից, սրբազանությունից, սրբազան պայքարից և փորձում եք այս քաղաքական գործընթացներին կրոնական, քրիստոնեական երանգավորում տալ»,- ասաց Կոնջորյանը:
Ապա դիմելով ընդդիմադիրներին, նա աշարունակեց. «Հարգելի գործընկերներ դու քաղաքական հեթանոսներ եք: Գիտե՞ք ինչու, որովհետեւ Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, որը կոչվում է ժողովրդավարություն: Դուք որպես քաղաքական հեթանոսներ՝ ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, ոի անունն էր գողապետություն, և ձեր քաղաքական հեթանոսության շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ: Դուք այն աստիճան քաղաքականապես սնանկ եք, որ քաղաքական տեքստ և տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել:
Դուք քաղաքական հեթանոս եք, և փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոսական շարժում, որպեսզի վերադառնաք քաղաքական գողապետությանը, բայց Հայաստանում նոր քաղաքական հավատամք կա և անցյալին վերադարձ անհնար է: Ուզում եք վեղարի տակ թաքնվեք, ուզում եք սքեմի տակ, ինչի տակ ուզում եք թաքնվեք, ինչ կերպարանքով ուզում եք եկեք»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե ուղղաթիռի կործանման օրը նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախ...
«Դպրոցն էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...