Այստեղ պատասխանը շատ պարզ է․ Պեսկով

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է տիեզերքի ռազմականացման հարցի համալիր լուծմանը:


Լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլը տեսնում է տիեզերքի ռազմականացման ռիսկերը, Պեսկովը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել նրանց վրա, ովքեր դեմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ տիեզերքի վերաբերյալ բանաձևի ընդունմանը:


«Ես կցանկանայի հակիրճ պատասխանել. նախ, բնականաբար, մեր հատուկ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը։ Երկրորդ՝ մենք պարզապես խնդրում ենք ուշադրություն դարձնել այն փաստին, որ մեզ չհաջողվեց դուրս գալ տիեզերքի վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունմանը։ Սա պերճախոս խոսում է այն մասին, թե ով է դեմ և ինչ է առաջարկում ռուսական կողմը։ <...> Այստեղ պատասխանը շատ պարզ է. Մենք կողմ ենք այս հարցի համապարփակ լուծմանը: Տեսեք, թե ովքեր են դեմ, և դուք ինքներդ կպատասխանեք ձեր հարցին», - ասել Է Պեսկովը։


Մինչ այդ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանին հիասթափեցրել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ որոշումը:


Ավելի վաղ Չինաստանը հիասթափություն էր հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել տիեզերքի վերաբերյալ ռուսական բանաձևը:

Քաղաքականություն