ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ուզում են՝ Փաշինյանը հրաժարական տա, թող 300․000 մարդ հրապարակում հավաքեն. Գագիկ Մելքոնյան
Կիրանցում սահմանապահները պետք է կանգնեն, ուղեկալների խնդիր կա, տարբեր գործողություններ են կատարվում, դրա համար էլ փակ է։ Եթե Ադրբեջանը ցանկություն ունենար, կարող էր երկու տան խնդիրը լուծել, ինձ թվում է՝ ամեն ինչ վերջացած չէ, կարող են բանակցությունների միջոցով այդ հարցերը լուծել, սյունը տեղափոխել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով սահմանազատման հետևանքով երկու տուն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքին։
Պատգամավորի համոզմամբ, Տավուշի մարզը պետք է լրիվ սահմանազատվի, հետո անցնեն Գեղարքունիքի մարզին։
Խոսելով փողոցային պայքարի մասին` Մելքոնյանը նշել է, որ հիմա Փաշինյանի հրաժարականի համար հիմքեր չկան, անհրաժեշտ քանակի մարդիկ էլ չկան փողոցում, որ նա հեռանա․ «300 000 մարդ պետք է դուրս գա փողոց, որ իշխանափոխություն լինի, Փաշինյանին քվե տվողների կեսը եթե դուրս գա հրապարակ, Փաշինյանը հրաժարական կտա։ Եթե իշխանափոխություն են ուզում անել, ամեն օր հրապարակում 200 հազար մարդ պետք է հավաքվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց. իրավիճակը լարված է
Ոստիկանությունը արգելում է Հայաստան խմբակցության պատգամավորների մուտքը Կիրանց:Պատգամավորների խմբում են խմբակցության ղեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները շրջանցիկ արահետներով փորձում են անցնել Կիրանց
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը, որոնց ոստիկանները չթույլատրեցին գնալ Կիրանց, սըտիպված եղան դաշտամիջյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն
Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որ...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է...