ՌԴ-ն պատրաստ է աջակցել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառները պարզելու հարցում․ Շոյգու
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել և ուղղաթիռի կործանման իրական պատճառները պարզելու հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները Իրանի նախագահ Ռայիսիի ողբերգական մահվան կապակցությամբ: Սգում ենք այս անդառնալի կորուստը իրանցի ժողովրդի հետ միասին։ Համոզված եմ, որ նրա գործը շարունակվելու է, իսկ նրա հիշատակը վառ է մնալու դարերով։ Վերահաստատում եմ Ռայիսիին տանող ուղղաթիռի կործանման իրական պատճառները պարզելու հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- ասված է հեռագրում:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Նմանատիպ հոդվածներ
Հաշվի չի առնվում, թե ինչքան մարդ է ՀՀ-ից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրա...
Կիրանցում 3 սյուն է տեղադրվել
Կիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ...
Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նվազեցնում է «քցելու» հնարավորությունը։...
ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք...