Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Իսրայելի վարչապետին ձերբակալելու օրդեր տալ
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է ձերբակալման օրդերներ տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին եւ ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամադ Դեյֆին եւ Իսմայիլ Հանիային։
Դատախազի հայտարարությունում ասված է, որ Նեթանյահուն եւ Գալանտը քրեական պատասխանատվություն են կրում ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են Գազայի հատվածում առնվազն 2023թ. հոկտեմբերի 8-ից ի վեր։
Դատախազի խոսքով՝ Իսրայելի ղեկավարները պատասխանատու են սովի, տառապանքներ պատճառելու, սպանությունների, խաղաղ բնակչության դեմ գրոհների, ոչնչացման, հետապնդումների եւ «անմարդկային այլ գործողությունների» համար։
Իր հերթին, ասված է ՄՔԴ դատախազի հայտարարությունում, քննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդները քրեական պատասխանատվություն են կրում ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են Իսրայելի տարածքում եւ Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերի 7-ից։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ներկայացվող մեղադրանքներից են սպանությունները, պատանդառությունը, սեռական բռնությունը, կտտանքները, գերիների հետ դաժան վերաբերմունքը։ ՀԱՄԱՍ-ի բոլոր երեք առաջնորդները, հայտնել է դատախազը, պատասխանատվություն են կրում հարյուրավոր իսրայելցիների սպանության համար 2023թ. հոկտեմբերի 7-ին խմբավորման ահաբեկիչների կատարած հարձակումների հետեւանքով։
Դատախազի հարցապնդումը պետք է դիտարկեն ՄՔԴ դատավորները։
Իսրայելը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Այն դեպքում, երբ Պաղեստինը մտնում է ՄՔԴ մասնակիցների կազմի մեջ (124 երկիր, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը)։
ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները Իսրայելի վրա հարձակվել են 2023թ. հոկտեմբերի 7-ին՝ սպանելով 1 200 մարդ եւ պատանդ վերցնելով մոտ 250 մարդու։ Հարձակումից հետո ՑԱԽԱԼ-ի ուժերը ռազմական գործողություն են սկսել Գազայի հատվածում։ Մայիսի սկզբին Իսրայելը գործողություն է սկսել Ռաֆահում՝ Գազայի հատվածի հարավում։ Դա վերջին քաղաքն է, որը չեն զբաղեցրել իսրայելցի զինվորականները գործողության ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե ուղղաթիռի կործանման օրը նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախ...
«Դպրոցն էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...