Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ասանժի` նրան ԱՄՆ արտահանձնելու գործով
Ասանժին թույլ կտան բողոքարկել իր արտահանձնումը ԱՄՆ-ին։
Անգլիայի և Ուելսի բարձրագույն դատարաններից մեկը` Լոնդոնի Բարձրագույն դատարանը, լսումների արդյունքում վճիռ է կայացրել հօգուտ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, ինչը թույլ կտա նրան փորձել բրիտանական դատարաններում բողոքարկել իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումը: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
«Ջուլիան Ասանժին կթույլատրվի բողոքարկել ԱՄՆ-ին իր արտահանձնման դեմ»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Մարտին Լոնդոնի դատարանը երեք շաբաթ ժամանակ էր տվել ԱՄՆ կառավարությանը` բավարար երաշխիքներ տրամադրելու համար, որ Միացյալ Նահանգներում դատավարության ընթացքում լրագրողը կկարողանա հիմնվել ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության վրա (որը պաշտպանում է խոսքի ազատությունը), որ դատավարության շրջանակներում նրա իրավունքները չեն ոտնահարվի նրա քաղաքացիության պատճառով, և որ նա մահապատժի չի դատապարտվի:
Ապրիլի կեսերին ամերիկյան կողմը տրամադրել էր պահանջվող երաշխիքները, սակայն Ասանժի կողմնակիցները մատնանշում էին դրանց ձևակերպումների «խուսափողականությունը»։
Սիմոնյանն առաջարկել է Ուիլանին, Կարա-Մուրզային և Գերշկովիչին փոխանակել Ասանժի հետ
Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել 2006 թվականին` WikiLeaks կայքի ստեղծման աշխատանքով, որը նա հիմնել էր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
2010-ին կայքը հրապարակեց ամերիկացի զինվորականների գաղտնի տեսանյութը, որում կարելի էր տեսնել, որ 2007-ին Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակումից հետո առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել: 2010 թվականին կայքը սկսեց հրապարակել նաև դիվանագիտական բնույթի 250 հազար ամերիկյան փաստաթուղթ։
ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում` երկրի պատմության ընթացքում ամենամեծ քանակով գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանքով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե ուղղաթիռի կործանման օրը նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախ...
«Դպրոցն էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...