Իրանում ԱՄՆ-ին մեղադրում են նախագահական ինքնաթիռի կործանման մեջ
Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահի ուղղաթիռի կործանման հետ կապված ողբերգության համար մեղավոր է ԱՄՆ-ն
«Նախագահի ուղղաթիռի կործանման հետ կապված ողբերգության մեջ մեղավոր է ԱՄՆ-ն»,-հայտարարել Է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Չնայած միջազգային դատարանի որոշմանը՝ Վաշինգտոնը էմբարգո է սահմանել Թեհրանին ինքնաթիռների եւ ավիացիոն պահեստամասերի վաճառքի վրա, հայտարարել Է Զարիֆը:
«Այդ իրադարձությունը կընդգրկվի Իրանի դեմ ԱՄՆ-ի հանցագործությունների ցանկում։ Նախագահի ուղղաթիռի կործանման հետ կապված ողբերգության մեջ մեղավոր է ԱՄՆ-ն», - ընդգծել է դիվանագետը։
Այսպիսով, Զարիֆն անուղղակիորեն մատնանշել է ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը՝ որպես աղետի պատճառ: Նա նաև նշել է, որ Իբրահիմ Ռայիսիի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ընկերություն է արել 30 տարի՝ ընդգծելով նրանց անկեղծությունն ու նվիրվածությունը:
«Նրանք երկուսն էլ չափազանց անկեղծ մարդիկ էին», — ասել Է Զարիֆը:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին թռչում էր ամերիկյան արտադրության Bell 212 ուղղաթիռով: Այս ուղղաթիռը շահագործման մեջ է եղել ավելի քան 40 տարի։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին զոհվել է մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգում կործանված ուղղաթիռի վթարի հետևանքով: Ինքնաթիռում եղել և զոհվել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմաթին և Այաթոլլահ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
Ուղղաթիռի բեկորների որոնումները շարունակվել են 14 ժամ, ինչը բարդացել է անբարենպաստ եղանակային պայմաններով՝ ուժեղ մառախուղով, քամիով և հորդառատ անձրևով: Իրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզ քաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե ուղղաթիռի կործանման օրը նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախ...
«Դպրոցն էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազ...