Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Ավինյան
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանին, հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Արձագանքելով՝ Հարությունյանը պատասխանեց․ «Ըստ ուսումնասիրության՝ ունեինք փոսալցման նախնական ծրագիր, որը նախատեսված էր ըստ քառակուսի մետրերի գույքարգված առկա փոսերի, բայց հաշվի առնելով եղանակային պայմանները, որը սահմանափակեց մեր աշխատանքային օրերը, չկարողացան առկա փոսերը վերանորոգեն։ Դա հանգեցրեց նրան, որ ունեցանք ավելի մեծ չափի փոսեր»։
Ավինյանը հետաքրրքվեց, թե ի՞նչ ժամկետում է նախատեսվում փոսային աշխատանքները հասցնել ավարտին, Հարությունյանն ասաց․ «Նախնական ծավալները կսպառենք այս շաբաթվա ընթացքում, նոր ծավալները գույքագրված են, կարծում եմ երկու շաբաթվա ընթացքում կբերենք զրոյական վիճակի»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե ուղղաթիռի կործանման օրը նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախ...
«Դպրոցն էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցո...
Կարծես՝ ուրվականների գյուղ լիներ, կյանքումս այսպես չէի տեսել Կիրանցը․ Բագրատ Սրբազանը վերադարձավ գյուղից
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քիչ առաջ վերադարձավ Կիրանց գյուղից։ Ն...