Էրդողանը Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարել Ռաիսիի մահվան կապակցությամբ
Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվելու Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Իրանի առաջնորդի մահվան մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ մայիսի 20-ին։ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է։
«Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հայտարարել էր, որ Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին Ռազավի Խորասան նահանգի Մաշհադ քաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...