Եգիպտոսը Իսրայելին կոչ է անում բացել բոլոր անցակետերը Գազայի հետ սահմանին
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին Իսրայելին կոչ է արել բացել բոլոր անցակետերը Գազայի հատվածի սահմաններին՝ ապահովելու համար մարդասիրական օգնությունների առաքումը անկլավ տեղի բնակչության համար, հայտնում է EFE-ն։
Նա հիշեցրել է, որ Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի միջոցով մարդասիրական օգնության մատակարարումը հարկադրված դադարեցվել է այդ տարածքում Իսրայելի գործողությունների պատճառով։ Ներկայումս Գազայի հատված ծովով առաքվող օգնությունը չի հասնում անկլավ, ըստ Շուքրիի:
Նա հավելել է, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը մնում է «մեր ժամանակների ամենաողբերգականներից մեկը»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...