Արարատ Միրզոյանը գրառում է արել Իրանում տեղի ունեցած ողբերգության առիթով
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Twitter–ում ցավակցական գրառում է արել Իրանում տեղի ունեցած ողբերգության առիթով։
«Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում կառավարությանը, Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին: Կիսելով ձեր վիշտը ՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,–ասվում է Միրզոյանի գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Ուղղաթիռում եղել են նաև Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատին և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը): Բոլորը զոհվել են։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե ուղղաթիռի կործանման օրը նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախ...
«Դպրոցն էլ չկա. մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Մեռած-չթաղված. այս երկու բառով է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը բնութագրում գյուղացիների վիճակը: NEWS.am-ի հետ զրույցո...
Կարծես՝ ուրվականների գյուղ լիներ, կյանքումս այսպես չէի տեսել Կիրանցը․ Բագրատ Սրբազանը վերադարձավ գյուղից
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քիչ առաջ վերադարձավ Կիրանց գյուղից։ Ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ոստիկանական ուժերը՝ Կիրանցում
Կիրանցում ոստիկանական ուժեր են կուտակվել։ Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը լուսանկարներ է հրապարակել։