Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։
Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս։
«Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։ Ես կոչ եմ անում վրացի քաղաքական գործիչներին և առաջնորդներին օգտվել այս հնարավորությունից և ապահովել, որ Վրաստանը մնա եվրոպական ճանապարհին, որին աջակցում է ժողովուրդը»,- գրել է Միշելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցիները չեն լացում, սխալ եք տեսել. բա Արցախից խի դուրս եկաք, մնայիք Արցախում. Տավուշի մարզային վարչության պետ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը Կիրանց մեկնող մշակութային գործիչներին հավաստիացնու...
Իրանի նախագահ Ռաիսիի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարները՝ արված ուղղաթիռի կոշտ վայրէջքից ժամեր առաջ
Համացանցում հրապարակվել են Իրանի նախագահ Ռաիսիի և ԱԳՆ ղեկավարի վերջին լուսանկարները, որոնք արվել են ուղղաթիռի կոշտ վայրէ...
Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ. հանդիպումը դռնփակ է
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս պահին հանդիպում է զինվորականների հետ։ Դռնփակ հանդիպմանը նե...