ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի բառ ասե՜ք, տղամարդ չե՞ք. Բագրատ Սրբազանը՝ պատգամավորներին, կառավարության անդամներին
Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը մեքենայի մեջ դրած՝ պտտվում է Արցախով։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, հավաքի ժամանակ ասել է Տավուշի մարզի թեմի առաջնորդ, արքիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
«Էսօր տեսե՞լ եք տեսանյութը, չէ՞, բոլորդ էլ։ Ալիեւը ինչ երաժշտություն դրած էր Արցախով ման գալիս։ Տեսե՞լ եք։ Ծաղրա՜նք։ Ես էս ամբողջ պատգամավորական թիմին եմ ասում, կառավարության անդամներին եմ ասում, էդ փորձագետ կոչվածներին եմ ասում, ծախու գրչակներին եմ ասում, բոլորին։ Գոնե մի բա՜ռ ասեք էդ մարդուն։ Ձեզ չի շաղրում մենակ, բոլորիս է ծաղրում։ Դժբախտաբար բոլորիս պատկերը դու ես եւ դուք եք։ Մարդը մեքենայի մեջ «Նոլդու Փաշինյան» դրած երգը, քո սիրելի Ալիեւը, ձեր սիրելի Ալիեւը, Արցախով պտտվում է։ Մի բառ ասե՜ք։ Տղամարդ չե՞ք», - ասել է արքիեպիսկոպոսը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես. Բագրատ Սրբազան
Որ մեկը դառնում է պաշտոնյա, 3 ամիս հետո նայում ես` չափերը ինչ է դարձել, զարմանում ես: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայ...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...