Համաձայնվե՛ք պետության կողմից առաջարկած փոխհատուցմանը, որ արյnւն չթափվի
Սահմանազատման ու սահմանագծման արձանագրության ստորագրումից հետո՝ նախօրեին, Կիրանցի բնակիչների հետ Տավուշի մարզպետ Հայկ Ալումյանն է հանդիպել։ Եվ չնայած հանդիպումն անցել է փակ դռների ետևում ու գերլարված մթնոլորտում, միևնույն է, գյուղացիները հօգուտ իրենց ոչինչ չեն լսել մարզպետից։
Կիրանցի հարևանությամբ Աճարկուտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հանդիպմանը չեն թողել, բայց աճարկուտցիները ևս հարցեր ունեին, քանի որ Կիրանցի հողատարածքները հանձնելուց հետո Աճարկուտը 3 կողմից կհայտնվի շրջափակման մեջ։
«Հանդիպումից հետո փորձեցի դպրոցի բակում մարզպետին մի քանի հարց ուղղել, բայց ոստիկանները չթողեցին։ Արագ-արագ նա տեղավորվեց մեքենայում, ու շտապ հեռացան։ Բայց դա խնդրի լուծում չէ»,- MediaHub-ին իր մտագոհությունը հայտնեց Կարեն Ղազարյանը։
Մարզպետի հետ հանդիպումից մնացած հիմնական միտքը «համաձայնվե՛ք պետության կողմից փոխհատուցմանը, որ արյուն չթափվի» արտահայտությունն է, որ մարզպետն ասել է գյուղի բնակիչներին։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ երեկ բարձր մակարդակով նաև Տիգրանաշեն գյուղի բնակիչների հետ է հանդիպում եղել։ Առաջարկել են, որ պետությունը կփոխհատուցի ունեցվածքի կորստի դիմաց, միայն թե համաձայնվեն դուրս գալ։ Որքանով ես եմ տեղյակ, տիգրանաշենցիները համաձայնվել են, բացառությամբ 2-3 հոգու։ Հասկանո՞ւմ եք, նույն Արցախի սցենարն է․ հանձնել Բերձորն ու Աղավնոն, շատ չանցած` ամբողջ Արցախն առնել շրջափակման մեջ։ 4 անկլավը հանձնելուց հետո Հայաստանում էլ դա անխուսափելի է»,- ասել է նա։
Մարզպետի այցից հետո Կիրանցի և հարևան գյուղերի բնակիչները ժամանակավորապես բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Կարեն Ղազարյանն ասաց, որ այս պահին իրենց մոտ միայն հիասթափություն է, կատարվածը՝ սահմանապահ գյուղացիների հանդեպ՝ սրիկայություն։
«Գյուղացիները մնացել են միայնակ ու քննարկում են ամենադժվար հարցը՝ «ի՞նչ անել», չգիտենք»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թորոսյանն անդրադարձել է Բագրատ Սրբազանի հանդիպմանը քաղաքական ուժերի հետ
Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա, դրանք ազատ և արդար ընտրություններն են։ Այս մասին հայտարարել է ՀՀ Ա...
Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
ՀՀ իշխանափոխությունից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչապետի պաշտոն...
Արարատ Միրզոյանը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցն է քննարկել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հե...
ՀՐԱՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք...