ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. նրան ձերբակալել են Սուրբ Աննա եկեղեցու մոտ
Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված
«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրում հսկայական փոսը փակել են ստվարաթղթե տուփերով, որ մեքենաները չընկնեն փոսը
Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկն արդեն մեկ շաբաթ այս վիճակում է։ Այս մասին Facebook-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեո Նիկոլյանը՝ օդանավակայանի միջադեպի մասին
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարգալից են, տեղի ունեցածն էլ հարձակում անվանել չի կարելի։ Sputnik Արմենիայի հ...
Հայտնի է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետը
2024 թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում...